Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Անձնակենտրոն ավտորիտար համակարգերում, իշխանության առաջին դեմքի մոտ էլիտաների հանդեպ ձևավորվում է կասկածամտության պարանոիկ «բնավորություն»: Նա ընդդիմադիրների «հարցերը լուծելուց» հետո, անցնում է յուրայինների մեջ թշնամիներ փնտրելու «պատասխանատու» գործին: Օրինակ, Իրաքի դիկտատոր Սադամ Հուսեյնը 1995-ին ստեղծեց «Ֆեդաին Սադամ» կազմակերպությունը, որի նպատակը հենց «ներքին թշնամիններին» պատժելն էր: Կարճ կապեմ՝ Փաշինյանը հասել է այս հանգրվանին... |