Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020 թվականից սկսած՝ սեպտեմբերը Ադրբեջանի համար լավագույն ժամանակն է՝ հայերի վրա հարձակվելու և տարածքային զիջումներ կորզելու։ 2020թ․ սեպտեմբերի 27․ հարձակում Արցախի վրա, 44-օրյա պատերազմ Ինքս թեպետ այս տարի մեծ ռազմական բախման վտանգ չեմ տեսնում, բայց առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիայի։ Այդ նպատակով մենք ավելի մեծ տեմպերով շարունակում ենք Նոյեմբերյանից մինչև Մեղրի ամբողջ առաջնագծի կահավորման, քողարկման և դիրքերի ուժեղացման աշխատանքները։ Մասնակից դարձեք մեր բանակի ամրապնդմանը, որ ներքին թշնամին չկարողանա բացել դռները արտաքին թշնամու առաջ»։ |