«Հայկանդուխտ» ավանդական կուսակցության անդամները բողոքի ակցիա են իրականացնում ՝ Բաքվում պահվող գերիների ազատման պահանջով։ Կուսակցության փոխնախագահը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Մոտ 20 օր առաջ անհետ կորածների և գերիների խնդրով նամակներ եմ հանձնել ՄԱԿ-ի գրասենյակին։ Դրանից մեկ շաբաթ անց երկու անգամ այցելել եմ ՄԱԿ-ի գրասենյակ, 3-րդ անգամ ինձ ընդունել են, ասել են, որ այս պահին ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան հանձնակատարը հասցրել է խոսել Բաքվում իր գործընկերոջ հետ, այնտեղից էլ ասել են, որ Բաքուն էլ պահանջում է իր անհետ կորածներին։ ՄԱԿ-ի գրասենյակից ինձ տեղեկացրեցին, որ այս պահին իրենք բանակցում են Կարմիր խաչի միջազգային կառույցի հետ, և իրենց հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր արդյունքները նամակի տեսքով առաջիկայում փոխանցելու են ինձ»։ |