Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր մրցակից Քամալա Հարիսի հետ երկրորդ հեռուստաբանավեճից։ Այս մասին ասվում է Թրամփի Truth Social սոցիալական ցանցում արված գրառման մեջ։ «Հարցումները հստակ ցույց են տալիս, որ ես հաղթել եմ բանավեճում Քամալա Հարիսի՝ արմատական ձախ դեմոկրատ թեկնածուի դեմ»,–գրել է Թրամփը։ |