Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի թելեգրամյան գրառումը․ «Մինչ մենք համակ ուշադրությամբ հետևում ենք ԱՄՆ նախագահական ընտրապայքարի բոլոր մանրամասներին, ինձ թվում է՝ Հայաստանի ճակատագրի համար պակաս կարևոր չեն Վրաստանի ընտրությունները, որոնք, ի դեպ, նշանակված են հոկտեմբերի 26-ին: Այդ ընտրությունների նշանակությունը Վրաստանի տարածքով չեն սահմանափակվում և էական նշանակություն ունեն տարածաշրջանի դիրքավորման առումով: Պատահական չէ, որ առաջին անգամ «Վրացական երազանքի» ցուցակը գլխավորելու է միլիարդատեր Բիձինա Իվանիշվին»: |