ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով»․ Հովհաննես Իշխանյան
15:06, 13.09.2024 | mamul.am
898 | 1

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուսաննա Մարգարյանի մարմինը ազերիները կտոր-կտոր կտրտեցին, վիդեո արեցին, տարածեցին երկու տարի առաջ Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի վրա սեպտեմբերի հարձակման ժամանակ:
Սեպտեմբերի հարձակումը եղավ Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնելու պատճառով:
Բերձորը, Աղավնոն, Սուսը հանձնեցին հայկական զորքերը Արցախից դուրս բերելու պատճառով:
Արցախից զորքերը դուրս բերեցին Քարվաճառը հանձնելու պատճառով:
Քարվաճառը հանձնեցին, որովհետև 44-օրյա պատերազմը պարտված ուժը մնաց իշխանության:
44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, որովհետև 2018 թվին իշխանության էկածները տապալեցին բանակցությունները, գլխատեցին գեներալիտետը, վարկաբեկեցին Արցախն ազատագրողներին՝ զավթելով դատարանները, կռվացրին հանրությանը:
Սուսաննա Մարգարյանին չէին տանջի ազերիները, եթե 2020 նոյեմբերի 9-ից հետո սրանք այլևս չլինեին իշխանության:
Սուսաննա Մարգարյանի մարմինը կտոր-կտոր է արել Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը՝ բռնախտով տառապող Նիկոլ Փաշինյանի հետ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր