ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Դպրոցը պետք է երեխային հասկանալի ձևով ու լեզվով ուսուցանի»․ Ժաննա Անդրեասյան
14:36, 13.09.2024 | mamul.am
2321 | 0

«Թվում է թե մեր դպրոցը պետք է կապ չունենա իրականության հետ։ Մարդիկ հուզվում են, երբ դասագրքերում այֆոնի մասին է խոսք, հուզվում են, երբ ժամանակակից երաժշտությանն ենք անդրադառնում»,-ասուլիսին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դասագրքերի բովանդակությանը։ «Իրականում մեր դպրոցը պետք է մոտ լինի կյանքին, չի կարող երեխաների կյանքը լինի մի բանի մասին, դպրոցը՝ տրամագծորեն այլ բանի մասին։ Դպրոցը գնալով կորցրել է կապը երեխաների հետ և երեխաներին դարձել է ծայրահեղ անհետաքրքիր այդ դպրոցում գտնվելը։ Դպրոցը պետք է երեխային հասկանալի ձևով ու լեզվով սովորեցնի այն արժեքներն ու հմտությունները, որի կարիքն այդքան ունենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր