ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +7 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Հաշմանդամություն ունեցողների ոչ բոլոր խնդիրներն են լուծված դպրոցներում»․ Ժաննա Անդրեասյան
15:24, 13.09.2024 | mamul.am
625 | 0

«Բոլոր նորակառույց դպրոցներում հաշմանդամություն ունեցողների համար առանձին սանհանգույց է նախատեսված և դա ներառական այն ստանդարտի մեջ է, որ ընդհանրապես դպրոցաշինության հիմքում դրված է»,-ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ «Ասել, որ ներառականության մասով բոլոր խնդիրներն են լուծված, չեմ ասի, որովհետև սա էլ մի պրոցես է, որում մենք սովորում ենք։ Բայց թեքահարթակները, սանհանգույցները, վերելակները․ դրանք պարտադիր բոլոր դպրոցներում ներառվում են։ Դպրոցների թիվը, որոնք այդ մասով խնդիր ունեն, մեծ է։ Մենք 300 դպրոցի ծրագիր ենք անում։ Կարիք ունեցող դպրոցների թիվը շատ ավելի մեծ է։ Բնականաբար, փուլային մոտեցմամբ պիտի հարցին մոտենանք»,-նշեց Անդրեասյանը։

«Հաշմանդամություն ունեցողների ոչ բոլոր խնդիրներն են լուծված դպրոցներում»․ Ժաննա Անդրեասյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր