Քաղաքական մկեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գարռումը․ «Ինչ խոսք, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը Հայաստան և հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ինքնին արժանի է ուշադրության: Սակայն, այդ հանդիպման համատեքստում գուցե առնվազն ներկայիս դրվագով ուշադրության է արժանի այն, որ Օվերչուկին ուղեկցում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը: Իսկ դա ուշագրավ է նրանով, որ Գալուզինը նախօրեին զրույց էր ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացքում թուրքական կողմի բանագնաց Քըլըչի հետ: Նախօրեին անդրադարձել էի այդ թեմային, կարծիք հայտնելով, որ հնարավոր է Մոսկվան մտադիր է ընդհուպ փորձել կազմակերպել Փաշինյան-Էրդողան շփում Կազանում, երբ հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ վեհաժողովի առիթով այնտեղ կլինեն թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Թոււրքիայի նախագահը: Սա իհարկե ենթադրություն է, որովհետև քննարկման ենթակա հարցերը անշուշտ շատ լայն են: Բոլոր դեպքերում, առավել ուշագրավ է, որ նախօրեին Քըլըչի հետ զրույց ունեցած Գալուզինն այսօր ուղեկցել է Օվերչուկին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Սա անկասկած պայմանավորված է առնվազն նաև նրանով, որ Գալուզինը ունի Քըլըչի հետ զրույցից «կիսվելու» մտքեր, կամ մտքեր, որ փոխանցվել են Քըլըչին և կներկայացվեն նաև Նիկոլ Փաշինյանին»: |