ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Նախօրեին Քըլըչի հետ զրույց ունեցած Գալուզինն ուղեկցել է Օվերչուկին»․ Հակոբ Բադալյան
16:54, 13.09.2024 | mamul.am
1600 | 0

Քաղաքական մկեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գարռումը․ «Ինչ խոսք, ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի այցը Հայաստան և հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ ինքնին արժանի է ուշադրության: Սակայն, այդ հանդիպման համատեքստում գուցե առնվազն ներկայիս դրվագով ուշադրության է արժանի այն, որ Օվերչուկին ուղեկցում է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը:

Իսկ դա ուշագրավ է նրանով, որ Գալուզինը նախօրեին զրույց էր ունեցել հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացքում թուրքական կողմի բանագնաց Քըլըչի հետ:

Նախօրեին անդրադարձել էի այդ թեմային, կարծիք հայտնելով, որ հնարավոր է Մոսկվան մտադիր է ընդհուպ փորձել կազմակերպել Փաշինյան-Էրդողան շփում Կազանում, երբ հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ վեհաժողովի առիթով այնտեղ կլինեն թե՛ Հայաստանի վարչապետը, թե՛ Թոււրքիայի նախագահը:

Սա իհարկե ենթադրություն է, որովհետև քննարկման ենթակա հարցերը անշուշտ շատ լայն են:

Բոլոր դեպքերում, առավել ուշագրավ է, որ նախօրեին Քըլըչի հետ զրույց ունեցած Գալուզինն այսօր ուղեկցել է Օվերչուկին՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Սա անկասկած պայմանավորված է առնվազն նաև նրանով, որ Գալուզինը ունի Քըլըչի հետ զրույցից «կիսվելու» մտքեր, կամ մտքեր, որ փոխանցվել են Քըլըչին և կներկայացվեն նաև Նիկոլ Փաշինյանին»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր