ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Արցախցիների վերադարձի իրավունքը հստակ է»․ Օկամպո
17:42, 13.09.2024 | mamul.am
1715 | 0

Երևանում տեղի է ունեցել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի ասուլիսը: Պատասխանելով արցախահայության խնդիրների ու վերադարձի հեռանկարների մասին հարցին և թե ինչ պետք է անի Սփյուռքն այդ ուղղությամբ, բանախոսն ասել է․ «Պետք է օգնենք ԼՂ ժողովրդին՝ մշակել աշխատանքային պլանը․ առաջնորդները բանտում են։ Առաջարկել եմ նախ հասկանալ՝ ԼՂ բնակչությունն ինչ է ուզում ու օգնել՝ հասնելու այդ նպատակին։ Վերադառնալու իրավունքը հստակ է և կա մի դրական բան․ Ադրբեջանի իշխանությունները ՄՔԴ-ում ճանաչել են վերադառնալու իրավունքը, բայց թե ինչպես պետք է իրականացնել՝ այլ հարց է։ 21-րդ դարն է այսօր, տարբեր գործողությունների կարող ենք դիմել՝ պետական ջանքեր, ժողովուրդ, քաղհասարակություն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր