ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Սեպտեմբերյան մարտերի 2-րդ տարելիցը պետական մակարդակով ոչ ոք չուզեց հիշել»․ Արամ Գևորգյան
19:06, 13.09.2024 | mamul.am
817 | 0

Բլոգեր, խմբագիր Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սեպտեմբերյան մարտերի 2-րդ տարելիցը պետական մակարդակով ոչ ոք չուզեց հիշել: ալիևը սահմանազատման սյունը կկոխեր համապատասխան վայրերը, եթե հարգանքի տուրք մատուցվեր ադրբեջանցիներին վերացրած տղերքի հիշատակին: Իսկ այդ կռվում զոհված տղերքը 200-ից ավել էին...
Քառօրյա պատերազմը տևեց ավելի երկար. ծանր տեխնիկայով ու առաջնագծի ողջ երկայնքով ընթացած բախումներին մենք երեք անգամ քիչ զոհ ունեցանք, ավելի քիչ տարածքային կորուստ ունեցանք, քանի 22 թվի սեպտեմբերի 13-15-ին:
Որովհետև 16-ին բանակ կար, ղեկավար կար, երկիր կար: Ու նաև դրա շնորհիվ էր, որ անուն առ անուն ճանաչեցինք այդ մարտերում ընկած տղերքին, նրանց սխրանքները:
Սեպտեմբերյան մարտերում զոհված տղերքի անուններն առ այսօր չկան, երկրորդ տարում արդեն չեն հիշում, չեն հիշատակում: Ոչ եղել էին, ոչ էլ...
2 անհետ կորած համարվող, բայց միջդիրքային հատվածում գտնվող զինվորների մասունքներ էլ 2 տարի ձյան ու արևի տակ թղնելուց հետո, միայն 1-2 ամիս առաջ կարողացան ետ ստանալ: Դեռ հարց է՝ ստացա՞ն, թե տվեցին:
Չնայած զարմանալի չի. անգամ 2020 թվի զոհերի անուններն են կիսատ-պռատ: Անհետ կորածներն էլ չասած:
նիկոլենց ղեկավարած բանակը պարտության սիմվոլ ա դարձել: Սպայական կազմի ու նիկոլից գեներալի ուսադիրներ ստացածների մասին էլ չասեմ:
նիկոլենց կառավարած երկիրը սեփական զավակների արժեքը չիմացող ժողովրդով ա լի: Դա երկրի ղեկավարի ուղիղ արտացոլանքի հետևանքն ա. եթե ընտրել ես, երկիրդ վստահել ես անհայրենիք չմոների, ուրեմն մի այդպիսին էլ դու ես»։

Աղբյուրը` Արամ Գևորգյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր