«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձահարված հերթական ագրեսիան հակահայ քաղաքականության հերթական դրսևորումն էր, ինչը շարունակվում է մինչ օր։
Հայաստանի սուվերեն տարածքի բազմաթիվ հատվածներ դեռևս գտնվում են թշնամու վերահսկողության տակ։
Միայն գերհզոր անվտանգային և արդյունավետ դիվանագիտական համակարգերի առկայությունն է ի զորու դիմակայել առկա և սպասվող մարտահրավերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած հայորդիներին»։