Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը հայրենիք շարունակում է արգելված մնալ: «ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի դեպքը միակն էր, որ մուտքի արգելքը վերացվեց։ Այդ փաստն առաջ է բերում մի իրականություն, ըստ որի՝ ամեն բան որոշվում է Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Փափազյանի Հայաստան վերադարձի միակ պատճառը նախագահ Մակրոնի հստակ միջամտումն է եղել. այստեղ մի ընթրիքի ժամանակ պարզ բացահայտվել է, որ Նիկոլն է այս բոլորի հետևում»,- 168TV-ի եթերում ասել է Գարագավորյանը։ Ինչ վերաբերում է իրեն, դատարանը վարույթ է ընդունել իր հայցը, դատը նախատեսված է եկող տարի։ Հիշեցնենք՝ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստանի համար անցանկալի անձ համարվելու մասին նախորդ տարի ահազանգել էր ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը․ «Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը»,- նշված էր տեքստում։ |