ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Ընթրիքի ժամանակ բացահայտվել է, որ Նիկոլն է այդ ամենի հետևում». Նժդեհ Գարագավորյան
21:18, 13.09.2024 | mamul.am
8088 | 1

Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանի մուտքը հայրենիք շարունակում է արգելված մնալ: «ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի դեպքը միակն էր, որ մուտքի արգելքը վերացվեց։ Այդ փաստն առաջ է բերում մի իրականություն, ըստ որի՝ ամեն բան որոշվում է Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Փափազյանի Հայաստան վերադարձի միակ պատճառը նախագահ Մակրոնի հստակ միջամտումն է եղել. այստեղ մի ընթրիքի ժամանակ պարզ բացահայտվել է, որ Նիկոլն է այս բոլորի հետևում»,- 168TV-ի եթերում ասել է Գարագավորյանը։ Ինչ վերաբերում է իրեն, դատարանը վարույթ է ընդունել իր հայցը, դատը նախատեսված է եկող տարի։

Հիշեցնենք՝ Նժդեհ Գարագավորյանի՝ Հայաստանի համար անցանկալի անձ համարվելու մասին նախորդ տարի ահազանգել էր ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական գրասենյակը․ «Այս գործելաոճը ևս մեկ անգամ փաստում է ՀՀ ներկա իշխանությունների հակահայ դիրքավորումը, որը ջանում է բոլոր հնարավոր միջոցներով և մակարդակներով կասեցնել և խոչընդոտել ՀՅԴ երիտասարդական համաշխարհային կառույցի աշխատանքը»,- նշված էր տեքստում։

«Ընթրիքի ժամանակ բացահայտվել է, որ Նիկոլն է այդ ամենի հետևում». Նժդեհ Գարագավորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր