ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Եթե ՀՀ-ում իսկապես ընդդիմություն ունենայինք, այս հարցերը կտային իշխանությանը»․ Ոսկան Սարգսյան
21:42, 13.09.2024 | mamul.am
1226 | 1

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի պարզ հարց տամ՝ Հայաստանում որևէ մեկը 2020 թվականի նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարության փաստաթուղթը տեսե՞լ է, քանի՞ օրինակից է այդ փաստաթուղթը, որտեղ են դրանք գտնվում, դրանց տակ կա՞ Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, ե՞րբ, որտե՞ղ է նա դա ստորագրել։ Ինչպես նախկինում, հիմա էլ կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը այդ եռակողմ կոչվող հայտարարությունը այն ժամանակ չի կարդացել ու չի ստորագրել, նրան Տիզբոնից ասել են, որ դու դա ստորագրել ես։ Նոյեմբերի 9-ին կնքվել է միջազգային պայմանագիր, ինչո՞ւ անցած 4 տարում այն չի վավերացվել Հայաստանի խորհրդարանում, սահմանադրական դատարանը դրա սահմանադրականության վերաբերյալ եզրակացություն չի տվել։ Եթե Հայաստանում իսկապես ընդդիմություն ունենայինք, այս հարցերը կտային իշխանությանը, ոչ թե 4-րդական կարգի հարցերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանին ԱԺ-ում հարցապնդումներ կանեին»։

Աղբյուրը` Ոսկան Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր