Այսօր՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, հայտնում է այդ երկրի ԱԳՆ-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր: |