ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է RT-ի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները․ «Կարծում եմ՝ ԱՄՆ-ում պետք է նոր մասնագիտություն հայտնվի՝ մասնագիտացած ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցով, որպեսզի դրանք չկրկնվեն։ Ինչպես ասում են՝ «և նորից ճերմակ գիշեր»»,- գրել է նա՝ Telegram-ի իր ալիքում։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Россия Сегодня» մեդիա խմբի դեմ։ |