ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Սա ցուցմունք է՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու մասին»․ Սուրեն Սուրենյանց
00:12, 14.09.2024 | mamul.am
2878 | 1

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը․ «Հրայր Թովմասյանի կարևոր հայտարարությունը և մյուսների տարօրինակ լռությունը
Եթե նորմալ երկիր լինեինք, Հրայր Թովմասյանի երեկվա հայտարարությունից հետո պետք է քաղաքական, իրավական հետևանքներ լինեին:
Մարդը բառացիորեն ասում է՝ իրեն գործարք են առաջարկել, որի իմաստը ՍԴ-ն իշխանության տակ «պառկացնելն» է: Չի համաձայնել՝ քրեական գործ են «կարել»:
Երկու օր անցել է՝ իշխանությունից ծպտուն չկա, բայց ընդդիմությունը դեռ իմպիչմենթի գործընթաց չի սկսել:
Հա, չզարմանաք, որովհետև սա ցուցմունք է՝ երկրում սահմանադրական կարգը տապալելու մասին: Հրայր Թովմասյանը երեկ հենց դրա մասին է խոսել»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր