ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+23 °C
«Սա պետության չգոյության արդյունք է»․ Հայկ Մարտիրոսյան
00:36, 14.09.2024 | mamul.am
2679 | 2

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տարածել՝ կից գրելով․ «Նկարել եմ ընդամենը երկու ժամ առաջ:
Առաջին դեպքը չէ: Էլի է եղել նույն վայրում: Հասարակ հորդառատ անձրևից մեքենաներ են խորտակվում: Տեսականորեն կարող է և մարդ զոհվել:
Եվ սա անձրևի պրոբլեմ չէ: Սա պետության չգոյության արդյունք է: Չի կարող գործող պետության մայրաքաղաքի սրտում նման բան լինել: Եվ լինել անընդհատ:
Նախ` շինարարները օբյեկտը կառուցել են սովորականի պես փնթի, տնավարի և իհարկե առանց ֆունկցիոնալ ջրահեռացման համակարգի, իսկ հիմա էլ այս պատկերը կարող է նշանակել մի բան. որ կարևոր այս անցումը Վարդանանց-Խանջյան հատվածում ոչ միայն չի նորոգվում, այլև անգամ ընթացիկ չի սպասարկվում:
Սատանան դետալների մեջ է:
Եվ սա այն միլիոներորդ դետալն է, որը միլիարդերորդ անգամ ապացուցում է, որ այս երկիրը ապրում է իր վերջին օրերը:
Այո՛, անձրևոտ, շատ անձրևոտ վերջին օրերը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր