Սեպտեմբերի 13-ին խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղում գործող բենզա և գազալցակայանի տարածքում գործող հացի փռում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, կրակը տեսանելի է մոտ 500 մետր հեռավորությունից։ Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։ |