«Ժողովուրդ»-ը գրում է․ «Սեպտեմբերի 9-ին կառավարությունը հայտարարություն տարածեց, որը փոթորկեց տեղեկատվական դաշտը, հույսով լցրեց ճամփորդողների սրտերը։ Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական հանձնաժողովի կողմից հայտարարվեց մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ ՀՀ ՆԳՆ անձնագրային բաժանմունքներում վիզաների համար հերթեր կանգնած քաղաքացիներին աշխատակիցները սթափեցրել և հիասթափեցրել են՝ ասելով, որ ոչինչ էլ չկա ու չի լինի, այլևս իրենց չանհանգստացնեն։ Իսկ անձնագրայիններում քաղաքացիները փորձում են անձնագրերը փոխել՝ եվրոպական երկրներ մուտք գործելու համար։ Փորձը ցույց է տվել, որ ներկայիս իշխանությունների խոսքը գործ դառնալուց հեռու է գրեթե 1 լուսնային տարի. շատ հաճախ նաև գործ չի էլ դառնում, և թղթի վրա մնում են զուր խոստումներ»։ |