Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանում պառլամենտական ընտրություններում մասնակիցների բավականին ցածր տոկոսը, մոտ 37%, ինչ-որ առումով ցույց ա տալիս, որ հակահայկական թեման իրեն եթե արդեն չի սպառել, ապա սպառման ճանապարհին է։ Եթե որոշ ժամանակ անց Արցախյան հաղթանակը շարքային ադրբեջանցու համար չապահովի բարգավաճում ու զարգացում, ապա իրենք ընկնելու են այն նույն փոսը, ինչ-որ ընկան հայերը։ Ստալինը հիմար չէր, երբ 1945 թվականից հետո շատ կարճ ժամանակ անց կարելի է ասել մոռացության էր մատնվել պատերազմը, հաղթանակը, 1945 թվականից հետո չէին անցկացվում ռազմական շքերթներ, իսկ մայիսի 9-ը 1948 թվականից դարձավ աշխատանքային օր և այլն, և ողջ ռեսուրսները կենտրոնացրել էր երկրի զարգացման և տնտեսության վրա...»։ |