ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն թույլ կտա՞ն Կիևին արևմտյան հրթիռներով հարվածել ՌԴ խորքերը»․ լրագրողները՝ Սթարմերին
11:24, 14.09.2024 | mamul.am
2384 | 0

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ավարտից հետո, պատասխանել է լրագրողների հարցին։

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն թույլ կտա՞ն Կիևին արևմտյան հրթիռներով հարվածել ՌԴ տարածքի խորքերում գտնվող թիրախներին․ վարչապետը շրջանցել է այս հարցը։ Նա ասել է, որ պատերազմի ավարտը կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից, միևնույն ժամանակ նշելով, որ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք։

Սթարմերը հավելել է, որ Բայդենի հետ իր քննարկումները ռազմավարական են եղել, ոչ թե մարտավարական։ Նրա խոսքով՝ բանակցությունների ընթացքում «որևէ կոնկրետ որոշման մասին» խոսք չի եղել։ «Մի քանի օրից կշարունակենք զրույցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ ավելի լայն շրջանակներում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր