«Սրբազան պայքար»-ը թելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածել․ «Սիրելի հայրենակիցներ, մոտենում ենք Սրբազան պայքարի շատ կարևոր, նոր փուլի մեկնարկին: Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:30-ին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը հանգրվանային այս հանդիպմանը չափազանց կարևոր է: Միայն միասին կարող ենք հասնել ճշմարտության վերջնական հաղթանակին ու Հոգևոր Հայաստանի կերտմանը: Բոլորին սիրով սպասում ենք: Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»։ |