Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։15-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Արարատյան փողոցում՝ «Դոբրոցեն» առևտրի կենտրոնի մոտ, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված բեռնատարին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «Վթարից հետո 2 աղջիկ իրենց ավտոմեքենայով մոտեցան ու իրար հետ զրույցում ասում էին՝ էս ինչ արեցին, դարձան վթարի պատճառ, իրենց մեղքով «Opel»-ը խփեց «ցեմենտավոզին»։ Երբ նրանք տեսան, որ պարեկային ավտոմեքենաները մոտենում են, իրենց ավտոմեքենայով հեռացան»։ Տեղեկությունը ճշտվում է։ |