ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
ՌԴ-ն կարող է միջուկային փորձարկումներ անցկացնել՝ Արևմուտքին վախեցնելու համար․ #Reuters
16:00, 14.09.2024 | mamul.am
3088 | 0

Արևմուտքում քննարկումներ են ընթանում Ուկրաինայի ԶՈՒ կողմից ՌԴ տարածքի խորքերը հարվածելու արգելքի թուլացման վերաբերյալ, գրում է Reuters-ը՝ հավելելով, որ զրուցել է մի քանի փորձագետների հետ՝ հասկանալու, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել Պուտինը։

Համբուրգի ինստիտուտում զենքի փորձագետ Ուլրիխ Կյունը կարծիք է հայտնել, որ Պուտինը կարող է միջուկային ազդանշան ուղարկել, օրինակ՝ միջուկային զենքի փորձարկում, որպեսզի վախեցնի Արևմուտքին:

Ռուսաստանը 1990 թվականից ի վեր միջուկային զենք չի փորձարկել։

Ավստրիայի համալսարանի անվտանգության մասնագետ Գերհարդ Մանգոտը նույնպես հնարավոր, բայց քիչ հավանական է համարում Ռուսաստանի Դաշնության ղեկավարի «միջուկային» արձագանքը։

«Ռուսները կարող են միջուկային փորձարկում անցկացնել: Նրանք կատարել են անհրաժեշտ նախապատրաստությունները»,- ասել է Մանգոտը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր