Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Արևմուտքն արդեն որոշել է թույլ տալ Կիևին հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքերը։ «Մենք գիտենք, որ համապատասխան որոշումներն ընդունվել են որոշ ժամանակ առաջ․ նման ազդանշաններ փոխանցվել են Կիևին»,- Ռյաբկովի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։ |