Լոռու մարզ կատարած այցի ընթացքում, լրագրողների հետ զրույցում, խոսելով հաղորդակցության ուղիների ապաշրջափակման մասին, ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ասել է․ «Ապաշրջափակումը հնարավոր է այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնց հնարավոր է եղել հասնել երեք երկրների ղեկավարների մակարդակով, և որոնք իրենց արտացոլումն են գտել 2020թ․ նոյեմբերի 9-10-ի հայտարարության մեջ։ ՌԴ-ն պատրաստ է օգնել՝ ելնելով ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության սկզբունքից»։ Հայաստանում գտնվող ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Լոռու մարզում ծանոթացել է ընթացիկ տարվա մայիսի վերջին ջրհեղեղից ավերված երկաթուղու ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների արդյունքներին։ |