Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Աջափնյակի տ/կ նախաձեռնող խմբի նիստին։ «Մենք, որպես կուսակցություն, ներսում ժողովրդավարությունը չենք կայացնի, եթե չսովորենք իրար քննադատել»,- ասել է Փաշինյանը։ «Իմ գնահատականն այն է, որ մենք շատ դեպքերում պրոբլեմների լուծումը ձախողում ենք, որովհետև փորձում ենք միանգամից գնալ բոլոր պրոբլեմների հետևից»,- հավելել է նա։ |