ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+24 °C
ԱՄՆ-ի 3 քաղաքացի մահապատժի է դատապարտվել աֆրիկյան երկրում հեղաշրջման փորձի համար
17:24, 14.09.2024 | mamul.am
2720 | 0

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում դատարանը մահապատժի է դատապարտել ԱՄՆ-ի երեք քաղաքացու՝ այս տարվա մայիսին հեղաշրջման փորձ կատարելու համար, հայտնում է Reuters-ը։
Ամերիկացիները սեպտեմբերի 13-ին դատապարտված 37 մեղադրյալների թվում են։

Նշենք, որ մայիսին զինված խմբավորումները կարճ ժամանակով գրավել էին նախագահական գրասենյակը մայրաքաղաք Կինշասայում։ Խմբավորման առաջնորդ, Կոնգոյի քաղաքական գործիչ Քրիստիան Մալանգան, ով ապրում էր ԱՄՆ-ում, սպանվել է անվտանգության ուժերի կողմից։ Նրա որդին՝ Մարսել Մալանգան, որդու ընկերը՝ Թայլեր Թոմսոնը և բիզնես գործընկեր Բենջամին Զալման-Պոլունը մահապատժի են դատապարտվել։ Նրանք բոլորն էլ ԱՄՆ-ի քաղաքացիներ են։

Մալանգան, Թոմսոնը և Զալման-Պոլունը մեղավոր են ճանաչվել դավադրության, ահաբեկչության և այլ հանցագործությունների համար։ Դատավճիռն ընթերցվել է հեռուստատեսության ուղիղ եթերում։ Մարսել Մալանգան պնդում էր, որ հայրն սպառնացել է սպանել իրեն, եթե ինքը չմասնակցի հեղաշրջմանը։ Նրա խոսքով՝ սա իր առաջին այցն էր երկիր՝ հոր հրավերով, ում երկար տարիներ չէր տեսել։

Ընդհանուր առմամբ, դատարանի առջև է կանգնել մոտ 50 մարդ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Բելգիայի, Կոնգոյի քաղաքացիներ։ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ուշադիր հետևում է գործընթացին և հիշեցրել է դատավճիռը բողոքարկելու հնարավորության մասին:

Երեք ամերիկացիներ մահապատժի են դատապարտվել աֆրիկյան երկրում հեղաշրջման փորձի համար
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր