ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Տատի մահվան լուրն իմանալուց հետո թոռը հարձակվել է բժշկի վրա
17:42, 14.09.2024 | mamul.am
3900 | 0

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ի բժիշկներից մեկը բռնության է ենթարկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 11։20-ի սահմաններում նշված բժշկական կենտրոնում 72-ամյա բուժառու Կ․ Վ․-ի թոռը բռունցքով հարվածել է բժիշկ, Երևանի բնակիչ 46-ամյա Վահագն Խ․-ին, ինչի հետևանքով բժիշկը կորցրել է հավասարակշռությունը և վայր ընկել, որի հետևանքով էլ աջ ձեռքի ուսային հատվածի կոտրվածք է ստացել։

Ոստիկանները որոնում են Կ․ Վ․-ի թոռանը, իսկ բժշկին հարվածելու պատճառը եղել է այն, որ նա իմացել է, որ իր տատը մահացել է։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր