ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ծնողների պնդմամբ` դպրոցում իրենց երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել
18:12, 14.09.2024 | mamul.am
4916 | 1

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության` մարզերից մեկի տարածքային բաժնում 32-ամյա տղամարդը դիմում է ներկայացրել, որ իր անչափահաս որդու համադասարանցին իր տղայի կամքին հակառակ բռնի սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քաղաքացուն հրավիրել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ նա հայտնել է, որ այդ մասին իմացել է, երբ տղան լացելով եկել է տուն ու հայտնել իրենց։ Երեխան ասել է, որ ինքը չի ուզում ապրել, ուզում է ինքնասպանություն գործել, իսկ սեպտեմբերի 9-ին երեխայի ծնողները գնացել են հիմնական դպրոց, որտեղ սովորում է իրենց որդին, այդտեղ էլ 70-ամյա Ս․ Պ․-ն նրանց հասցեին հնչեցրել է սպանության սպառնալիքներ, ասելով, որ եթե այդ մասին բարձրաձայնեն, կսպանի իրենց և վիզները կկտրի։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ դեպքի վերաբերյալ չեն հրապարակվում։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր