ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բուլղարիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են
20:54, 14.09.2024 | mamul.am
3197 | 0

Բուլղարիայի Գրաֆ Իգնատիևո ավիաբազայի մոտ ավիաշոուի նախապատրաստման ժամանակ նախօրեին կործանվել է L-39ZA Albatros ինքնաթիռը, հայտնում է Բուլղարիայի ռազմական պորտալը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը։

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ երկու օդաչուներն էլ՝ մայոր Պետկո Դիմիտրովը և ավագ լեյտենանտ Վենցիսլավ Դանկինը, մահացել են: Բուլղարիայի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Դիմիտար Պետրովը շեշտել է, որ դա սովորական թռիչք է եղել, որին «բացառիկ փորձառությամբ օդաչուները», խնամքով նախապատրաստվել են մի քանի ամիս, իսկ ինքնաթիռը վերջերս վերանորոգվել է։

Վթարի պատճառով Բուլղարիայի ռազմական նախարար Աթանաս Զապրյանովը չեղարկել է ավիաշոուն։ Նրա խոսքով՝ այժմ կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ու պատճառները պարզելու ուղղությամբ։

Սեպտեմբերի 14-ին «Գրաֆ Իգնատիևո» ավիաբազայում պետք է տեղի ունենային լայնածավալ ավիացիոն ցույցեր՝ նվիրված Բուլղարիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու 20-ամյակին և Բուլղարիայի ռազմաօդային ուժերում ՄիԳ-29 ինքնաթիռի ծառայության 35-ամյակին։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր