ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +22 °C Վաղը`+22 °C
«Բագրատ Սրբազանի մայրը երկու անգամ փորձել է ընդհատել հղիությունը». զարմուհի
22:18, 14.09.2024 | mamul.am
14121 | 2

Ինչպես հայտնել ենք, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նրա կյանքի ու գործունեության մասին պատմող «Իմ հավատամքը» ֆիլմը:

Ֆիլմի ընթացքում նրա զարմուհին պատմել է, որ երբ նրա ընտանիքը նոր է հայրենադարձված եղել, ապրելիս են եղել ծանր պայմաններում: Ու երբ նրա մայրն իմացել է, որ հղի է չորրորդ երեխայով, որոշել է հեռացնել պտուղը: Բարեկամուհու հետ գնացել է ծննդատուն, սակայն աստիճաններով բարձրանալիս լսել է գերբնական ձայն: Ձայնն ասել է` երեխային վնաս չտաս, երեխան պիտի ծնվի, ինքը մեծ մարդ պիտի դառնա:

Ազդվելով տեղի ունեցածից` նրանք հետ են գնացել և կրկին եկել մի քանի օրից: Սակայն նույն ձայնը կրկին սպառնացել է. «Չանեք նման բան, ձեզ հետ վատ բան կկատարվի»: Մայրը հրաժարվել է իր մտքից, ու այդպես ծնվել է Վազգեն Գալստանյանը` Բագրատ Սրբազանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր