ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ուկրաինան սկսել է կարևոր նշանակության արկերի արտադրություն
23:24, 14.09.2024 | mamul.am
2227 | 0

Ուկրաինան սկսել է սեփական` 155 մմ տրամաչափի հրետանային արկերի արտադրությունը, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Ուկրոբորոնպրոմի» նախկին ղեկավար Ալեքսանդր Կամիշինի խոսքով՝ սա բարդ և տեխնոլոգիապես զարգացած գործընթաց է, որը երկրում նախկինում չի իրականացվել: Այնուամենայնիվ, չնայած դժվարություններին, պաշտպանական ոլորտում արտադրական հզորությունները կրկնապատկվել են և մինչև տարեվերջ ակնկալվում է, որ այն կեռապատկվի:

Կամիշինն ընդգծել է, որ այդ արկերի սեփական արտադրության գործարկումը կարևոր նպատակ է, որը ձեռք է բերվել ռուսական ագրեսիային ակտիվ հակազդեցության համատեքստում։ Նա նշել է, որ նախագծի մանրամասները մնում են գաղտնի, սակայն արտադրությունն արդեն մեծ թափով ընթանում է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր