«Երևան Տրիբուն»-ի տաղավարում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը հյուրընկալել էր ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին: -Ձեզ դո՞ւր է գալիս, որ վարչապետը, վարչապետի կինը, տրիկոներով հեծանիվ են քշում: Սա շատ քննադատվում է հանրության շրջանում,- հարց ուղղեց լրագրողը: -Էդ հարցին ես չեմ պատասխանի: Որովհետև ես այդտեղ որևէ սարսափելի բան չեմ տեսնում, մարդիկ աշխատանքից դուրս իրենց ժամանացը կազմակերպում են: -Ոչ մի վարչապետի կին իրեն այդպես չի պահել` անընդհատ էկրանների վրա, սթորիներ դնելով և այլն,- նշեց լրագրողը: -Վարչապետի կին ա եղել, որ էնքան ա զբաղվել նորածին երեխաների վաճառքով, որ ժամանակ չի ունեցել հեծանիվ քշելու, բնականաբար,- հայտարարեց Աղազարյանը: -Ո՞վ, ասեք, երեխա է վաճառել` դատեիք: Թե չէ ստացվում է` օդի մեջ մեղադրանք եք հռչակում: -Ես ինքս հավատացյալ չեմ եղել, բայց եթե այդպես չի եղել, աշխարհի բոլոր աստվածների անեծքը թող թափվի էսօր իմ գլխին: Ի՞նչ ապացուցեմ: Եթե կարանամ ապացուցեմ, մարդիկ էդ բաները չէին անի: Կեսարյան հատում են արել, երեխեքին ծախել են: Եթե այդպես չի, թող տերտեր Բգոն ինձ բանադրի,- ասաց Հովիկ Աղազարյանը: Առավել մանրամասն` տեսանյութում: |