ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Մշտապես դեմ եմ եղել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ ԼՂՀ պրոակտիվ կապերին»․ Վահրամ Աթանեսյան
09:18, 15.09.2024 | mamul.am
2698 | 0

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վկաներ կան, եթե ազնվություն ունեն, պիտի հաստատեն, որ, լինելով ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, երբեք որևէ տոնակատարության կամ ընտրությունների առիթով ոտք չեմ դրել ոչ Սուխում, ոչ Ցխինվալ, ոչ էլ Տիրասպոլ և մշտապես դեմ եմ եղել Աբխազիայի, Հարավային Օսեթիայի և Մերձդնեստրի հետ ԼՂՀ պրոակտիվ կապերին: Հատկապես պնդել եմ, որ այդ կազմավորումները ռուսական պրոյեկտ են: Աբխազիան, ՀՕ-ն և Մերձդնեստրը 1991-ին իրենց ճանաչել են համապատասխանաբար Վրաստանի և Մոլդովայի մաս, կոնֆլիկտը հրահրել է Ռուսաստանը, երբ Վրաստանը և Մոլդովան հրաժարվել են միանալ ԱՊՀ-ին: Ապարդյու՜ն ջանքեր, տասնյակ էջերով վերլուծական նյութեր, որ տրամադրել եմ ԱԳՆ-ին, ԼՂՀ նախագահին, ԱԺ նախագահին: 2008թ. աշնանը առաջարկել եմ ռուսական կողմի հետ քննարկել Աբխազիայի կողմից ԼՂՀ ճանաչման, կողմերի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարց, իսկ եթե մերժում ստանանք, ապա պաշտոնապես հայտարարել, որ Ստեփանակերտը չի ճանաչում Սուխումի անկախությունը, խզում է նախկին ԽՍՀՄ տարածքում ինքնահռչակ կազմավորումների հետ բոլոր կապերը:
Վահան Տերյանի ասած՝ չարածներիդ համար պիտի ասես հազար ափսոս:
Բայց ի՞նչ կարող էի անել, որ չեմ արել:
Չգիտեմ:
Ահավոր է: Անտանելի: Այնքան, որ մարդ սենյակի չորս պատերից դուրս գալ չի ուզում: Նույնիսկ պատուհանի վարագույրը ետ չի տանում: Որովհետև չորս պատերի մեջ Հայրենիքն իր հետ է: Դեռ իր հետ է: Եւ էլի ինչքա՞ն կմնա- խուլուհամր լռություն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր