ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +19 °C Վաղը`+22 °C
«Այս տարի ռազմական մեծ բախման վտանգ չեմ տեսնում»․ Նաիրի Հոխիկյան
10:12, 15.09.2024 | mamul.am
1582 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը․ «2020 թվականից սկսած՝ սեպտեմբերը Ադրբեջանի համար լավագույն ժամանակն է՝ հայերի վրա հարձակվելու և տարածքային զիջումներ կորզելու։
2020թ․ սեպտեմբերի 27․ հարձակում Արցախի վրա, 44-օրյա պատերազմ
2022թ․ սեպտեմբերի 13․ հարձակում ՀՀ վրա՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք․․․
2023թ․ սեպտեմբերի 19․ հարձակում Արցախի վրա։ Ամբողջական հայաթափում։
2024թ․ սեպտեմբեր․․․
Ինքս թեպետ այս տարի մեծ ռազմական բախման վտանգ չեմ տեսնում, բայց առաջնագիծը պետք է պատրաստ լինի թշնամու յուրաքանչյուր ագրեսիայի։ Այդ նպատակով մենք ավելի մեծ տեմպերով շարունակում ենք Նոյեմբերյանից մինչև Մեղրի ամբողջ առաջնագծի կահավորման, քողարկման և դիրքերի ուժեղացման աշխատանքները։
Մասնակից դարձեք մեր բանակի ամրապնդմանը, որ ներքին թշնամին չկարողանա բացել դռները արտաքին թշնամու առաջ»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր