ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
G7-ի ԱԳ նախարարներն Իրանից պահանջել են դադարեցնել ՌԴ-ին բալիստիկ հրթիռների մատակարարումը
12:12, 15.09.2024 | mamul.am
2824 | 0

G7-ի երկրների արտգործնախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իրանին՝ ՌԴ-ին բալիստիկ հրթիռներ մատակարարելու համար, փոխանցում է BBC-ն։
Ավելի վաղ արևմտյան երկրները հայտնել էին, որ Իրանը Ռուսաստանին է մատակարարել առաջին Fath-360 հրթիռները։ Թեհրանը հերքել էր դա, իսկ Մոսկվան հրաժարվել մեկնաբանություններից։
«Իրանը պետք է անհապաղ դադարեցնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի անօրինական պատերազմին աջակցությունը և դադարեցնի բալիստիկ հրթիռների, անօդաչու թռչող սարքերի մատակարարումները, որոնք վտանգ են ներկայացնում ուկրաինացի ժողովրդի համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ էին սահմանել Իրանի դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր
Logo

Բաժանորդագրվել լրահոսին