ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ «Վերջին մեկ ամսում երեք անգամ տարբեր առիթներով Վայոց ձորում էի։ Ամեն անգամ՝ տարբեր վայրերում։ Ու ամեն այցից հետո ավելի ակնհայտ է, որ դեռ այնքան բան կա տեսնելու ու ճանաչելու։ Մենք մեր երկիրը գրեթե չենք ճանաչում։ Դասական երթուղիներից դուրս այնքան բան կա տեսնելու, լսելու, իմանալու, բացահայտելու։ |