ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Տարին տարու վրա Երևանը դադարում է լինել հանգիստ ու ապրելու համար հարմարավետ»․ Արշալույս Մղդեսյան
16:42, 15.09.2024 | mamul.am
2397 | 0

«Մեդիա կենտրոն» ծրագրի խմբագիր-համակարգող Արշալույս Մղդեսյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ․ «Շատերս հիանում եք եվրոպական մեծ ու փոքր քաղաքներով, իրար հերթ չտալով շենգեն վիզա ենք ուզում ստանալ՝ ինչ է, թե մի 10 օր անցկացնենք էնտեղ ու վայելենք մեր հանգիստը:
Թեպետ մեկ-մեկ էդ տաս օրում էնքան քաղաք ենք այցելում, նենց բարդ «մառշռուտ» գծում, որ երբեմն անհանգստացած, բայց ՏՊԱՎՈՐՎԱԾ հետ ենք վերադառնում:
Ինչի՞ց ենք տպավորվում: Ճիշտ է, լավ ենթակառուցվածքներից, միջավայրից, քաղաքներից, որոնք իսկապես կառուցված են մարդկանց համար կամ դեռ կառուցվում կամ հարմարեցվում մարդկանց: Օրինակ՝ լավն է հանրային տրանսպորտը, գնացքները, շատ են հետիոտնային փողոցները:
Ինչի՞ էս ամեն ինչը հիշեցի: Երբեմնի հանգիստ ու ապրելու համար հարմարավետ Երևանը տարին տարու վրա դադարում է լինել այդպիսին: Աղմուկը շատ է, ավտոներն՝ անթիվ, որոնք կայանում են որտեղ ուզեն ու ոնց ուզեն:
Գոնե Կասկադի նման վայրերը, հարգելի Երևանի քաղաքապետարան, դարձրեք զուտ հետիոտնի համար: Գուցե, արժե մտածել շաբաթ-կիրակի օրերին հետիոտնի համար դարձնել նաև Սարյան փողոցը կամ գոնե դրա՝ Թումանյանի հատման կետից մինչև Պուշկին ընկած հատվածը:
Ավտոների խտությունից ու մեկ-մեկ էլ դրանից լսվող բարձր ու անճաշակ երաժշտությունից Կասկադում քայլելը դառնում տհաճ ու նյարդայնացնող: Սրա համար էլ հո գումար պետք չէ՞, մի որոշմամբ կարելի է մարդկանց մի քիչ հանգիստ միջավայր տալ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր