ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +23 °C Վաղը`+22 °C
«Ավինյանի 33 միլիոն դրամանոց նոր «Mercedes-Benz»-ն այս բաց դիտահորը չի ընկնի»․ Արմեն Քոչարյան
13:36, 15.09.2024 | mamul.am
3608 | 0

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ասեք-անենքներն Ավան վարչական շրջանի Հրաչյա Աճառյան փողոցով, փաստորեն, չեն երթևեկում, այլապես նկատած կլինեին այս բաց դիտահորը և խնդիրն արագ վերացրած կլինեին։ Բայց քանի որ իրենց գերթանկարժեք մեքենաները չէ, որ ընկնում են հենց երթևեկելի մասում գտնվող փոսը ու վնասվում, հետևաբար այն կարող է այդպես բաց էլ մնալ։
Ի դեպ, քաղաքապետի աթոռը զբաղեցնող Ավինյանը 33 միլիոն դրամանոց 2023 թվականի արտադրության նոր էլեկտրական «Mercedes-Benz EQE 500»-ով է արդեն շրջում։ Քաղաքային իշխանություններն էլ ընդհանուր 20 հատ 2024 թվականի արտադրության էլեկտրական «Byd song plus» են գնել՝ յուրաքանչյուրը 28 հազար դոլարով։
Քաղաքը կեղտի մեջ կորած է, գրեթե բոլոր դիտահորերը խցանված են, փողոցներում հսկայական փոսեր են, ամեն հորդառատ անձրևից հետո Երևանում ջրհեղեղ է լինում, չկա մի ոլորտ, որ ձախողած չլինեն, բայց սրանք իրենց համար գերթանկարժեք մեքենաներ են գնում բյուջեի գումարներով ու «հպարտ» քաղաքացիների հաշվին ճոխ կյանք վայելում»։

Աղբյուրը` Արմեն Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր