Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 03։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Նիկոլայ Ս․-ն իր վարած «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայով Սվեռլով-Պրիվոլնոյե ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Նիկոլայ Ս․-ն և նրա ուղևոր՝ Լոռու մարզի բնակիչ 30-ամյա Կարեն Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Ժամը 06։00-ին «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ Կարեն Մ․-ն հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում: |