ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ուկրաինան մտադիր չէ առևտուր անել սեփական տարածքների հաշվին». Ուկրաինայի ԱԳՆ
21:18, 15.09.2024 | mamul.am
2539 | 1

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան Սումիի մարզում ուկրաինացի զինվորականներին այցի ժամանակ վստահեցրել է նրանց, որ Ուկրաինան մտադիր չէ առևտուր անել սեփական տարածքների հաշվին։

«Ես վստահեցրել եմ մեր զինվորներին, որ Ուկրաինան չի նախատեսում Մինսկի ոճով տարածքների սակարկության կամ համաձայնագրի մեջ մտնել։ Ինչ էլ որ գրեն բոլոր թերթերը»,- Facebook-ում գրել է Սիբիգան։

Նախարարն ասել է, որ «սա նախագահի հաստատուն դիրքորոշումն է, և Վաշինգթոնում նա կներկայացնի բաներ, որոնք անպայման կուժեղացնեն մեր զինվորներին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր