Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ուկրաինան դեռևս թույլտվություն չունի արևմտյան զենք օգտագործելու` ռուսական տարածքը հարվածելու համար։
«Ոչ, դեռ ոչ»,- ասել է Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինան ստացել է թույլտվություն։ ԱՄՆժ-ի նախագահ Ջո Բայդենի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հանդիպումից հետո վերջին հայտարարության մեջ Սպիտակ տունը չի հայտարարել ամերիկյան առաջնորդի որոշման մասին՝ թույլ տալ Ուկրաինայի Զինված ուժերին արևմտյան հրթիռներով հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքում։