ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Թրամփի դեմ նոր մահափորձ են իրականացրել». Թեյլոր Գրին
23:36, 15.09.2024 | mamul.am
4792 | 1

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ նոր մահափորձ է իրականացվել, այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է քոնգրեսական Մարջորի Թեյլոր Գրինը։
Նրա խոսքով՝ քաղաքական գործիչը ողջ է և առողջ։ Հանրապետականների քարոզարշավի հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չունգը հայտնել է, որ կրակոցներ են հնչել Թրամփի գտնվելու վայրի մոտ, նա ապահով է: Լրացուցիչ մանրամասներ դեռ չկան։
Ինչպես գրում է New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները, հրաձգությունը տեղի է ունեցել Ֆլորիդայի Ուեսթ Փալմ Բիչ քաղաքի գոլֆի ակումբի մոտ, որտեղ այդ պահին գտնվել է քաղաքական գործիչը։
Ըստ ԶԼՄ-ների՝ փոխհրաձգությունն իրականացրել են երկու անհայտ անձինք, Թրամփին «վտանգ չի սպառնում», իսկ տարածքը, որտեղ տեղի է ունեցել արտակարգ դեպքը, հայտնի է հանցավորության բարձր մակարդակով։
Քիչ անց նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփ-կրտսերի որդին հայտնել է, որ անվտանգության ուժերը դեպքի վայրում հայտնաբերել են AK-47 ինքնաձիգ, իսկ կասկածյալը, իր տեղեկություններով, բերման է ենթարկվել։
ԱՄՆ Գաղտնի ծառայությունը միջադեպի հետաքննություն է սկսել։ Նրանք նաև հաստատել են, որ քաղաքական գործիչը ապահով է։

Ավելի վաղ` հուլիսի 13-ին, Փենսիլվանիայում հանրապետականների քարոզարշավի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, Թրամփի ականջին կրակել են, մեկ մարդ սպանվել է, ևս երկուսը ծանր վիրավորվել են:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր