ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«Իրանն աշխարհի ամենամեծ թշնամին է». Իսրայելի ԱԳ նախարար
23:48, 15.09.2024 | mamul.am
3049 | 1

«Մեծ յոթնյակի» երկրները պետք է ուժեղացնեն ճնշումն Իրանի վրա, վստահ է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։

Այսպես է նա իր X-ում արձագանքել G7 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը, որում նրանք դատապարտել են Թեհրանին Մոսկվային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։
«Մեծ յոթնյակի արտաքին գործերի նախարարներն այժմ ասում են այն, ինչ ես նախկինում հստակեցրել եմ. Իրանը ոչ միայն Իսրայելի, ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Եվրոպայի և աշխարհի ամենամեծ թշնամին է»,- գրել է Կացը:

Նա հավելել է, որ նման պայմաններում Ճապոնիան, Կանադան և Իտալիան պետք է միանան G7-ի մնացած երկրներին, որոնք որոշել են ուժեղացնել պատժամիջոցները Իրանի վրա։ Կացն ընդգծել է, որ Իսրայելը հանդես է գալիս այլ պետությունների կողմից Թեհրանի դեմ սահմանափակող միջոցների ավելացման օգտին։

«...Աշխարհը պետք է միավորվի Իրանին կանգնեցնելու համար, քանի դեռ ուշ չէ»,- եզրափակել է իսրայելցի նախարարը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր