«Մեծ յոթնյակի» երկրները պետք է ուժեղացնեն ճնշումն Իրանի վրա, վստահ է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը։ Այսպես է նա իր X-ում արձագանքել G7 երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարությանը, որում նրանք դատապարտել են Թեհրանին Մոսկվային ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ Նա հավելել է, որ նման պայմաններում Ճապոնիան, Կանադան և Իտալիան պետք է միանան G7-ի մնացած երկրներին, որոնք որոշել են ուժեղացնել պատժամիջոցները Իրանի վրա։ Կացն ընդգծել է, որ Իսրայելը հանդես է գալիս այլ պետությունների կողմից Թեհրանի դեմ սահմանափակող միջոցների ավելացման օգտին։ «...Աշխարհը պետք է միավորվի Իրանին կանգնեցնելու համար, քանի դեռ ուշ չէ»,- եզրափակել է իսրայելցի նախարարը։ |