ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը համալրվել են Վիրջինիա դասի նոր միջուկային սուզանավ USS New Jersey-ով: Այս մասին հայտնում է Fox News-ը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ սուզանավը ստացել է «Ջերսի աղջիկ» ոչ պաշտոնական անվանումը։ 115 մետր երկարությամբ սուզանավն ունակ է իջնել ավելի քան 250 մետր խորության վրա և արագացնել ժամում մինչև 25 հանգույց, նշում է Fox News-ը։ Սեպտեմբերի 6-ին Փենտագոնի Stars and Stripes թերթը գրել էր, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նոր սուզանավեր կկառուցվեն՝ հաշվի առնելով կին զինվորների համար պայմանների ստեղծումը։ Նյութում նշվում է, որ Նյու Ջերսիի նոր սուզանավը լիովին ինտեգրված է համատեղ անձնակազմերի համար։ Հոդվածի հեղինակները պնդում են, որ այս նավն ի սկզբանե նախագծվել է՝ հաշվի առնելով կին զինվորների կարիքները, այլ ոչ թե վերափոխվել է` այլ սուզանավերի նման։ |